Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ էր բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ էր բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 23-ին, ժամը 14։44-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրից ծուխ է նկատվում։ 

 ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ 

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։49-ին, մարվել՝ 19։34-ին։ Մոտ 400-500 քմ տարածքում այրվել է կենցաղային աղբ։