ՔՊ-ականը ծաղրուծանակի է վերածում մարտի 1-ին վերաբերող հարցը

ՔՊ-ական պատգամավորներն այսօր խուսափում ու փախչում էին լրագրողների այն հարցից, թե ովքե՞ր են Մարտի 1-ի մեղավորները, որ 5 տարի է այս իշխանությունը չի կարողանում պատժել։ 

Այսօր այդպիսի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն»։ 

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն, օրինակ, ծաղրուծանակի է վերածում MediaHub-ի լրագրողի հարցը՝ թե ինչո՞ւ մինչ օրս մեղավորները պատժված չեն, երբ դեռ 5 տարի առաջ նման խոստում էր տվել Նիկոլ Փաշինյանը։ 

Ի դեպ, այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի իրեն, երբ ասում է՝ մարտի 1-ի մեղավորները պատժված չեն։ 

Մանրամասն՝ տեսանյութում