Թշնամին ճանապարհն է փակում, Փաշինյանը՝ առանձնատունը զարդարում

Երկու օր է՝  Արցախը մայր հայրենիքին կապող միակ ճանապարհը փակ է, հազարից ավելի արցախցիներ մնացել են ճանապարհին՝ Աստծո հույսին, չգիտեն ինչ անել, ինչ սպասել ու ընդհանրապես, ումից օգնություն խնդրել։ Հայաստանի ու Արցախի իշխանությունները միջազգային հանրությանն ուղղված պահանջներ են հնչեցնում, ոմանք՝ նստացույց անում, ոմանք՝ բողոքի ու անհնազանդության ակցիաներ։ 

Եվ այս պահին, երբ լուրեր են տարածվեում, թե Արցախում գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կան, պետնախարարը հորդորում է խնայողաբար օգտագործել ունեցած պաշարները, քանի որ հայնտի չէ՝ երբ կբացվի ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի առանձնատանը տոնական տրամադրություն է ստանում։ Լուսավորվել են կառավարական առանձնատան պատերը, երեխաների համար լուսավոր մթնոլորտ է ապահովվում։

Եվ մինչ փոքրիկ Արփիի, Շուշանի, Մարիամի, ինչու չէ, նաև Աշոտի համար Ամանորի հեքիաթ է ստեղծվում, Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաների վաղվա օրը շարունակում է անորոշ մնալ, նաև պարզ չէ՝ նրանք Ամանորը ծնողների հետ նշելու հնարավորություն կունենա՞ն։

Նարե Գևորգյան