Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը ԵԱՏՄ-ի պարենային անվտանգության ապահովման համար. Մհեր Գրիգորյան

Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը ԵԱՏՄ-ի պարենային անվտանգության ապահովման համար, սա միության մարմիններում երկրի նախագահության հիմնական առաջնահերթություններից է: Հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում
«ԵԱՏՄ անդամ երկրների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտան մեզ հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը»,- նշել է նա։