Մավրն իր գործն արեց, Մավրը հեռանում է...

Մավրն իր գործն արեց, Մավրը հեռանում է...

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է: 

Սարգսյանի «առաքելությունը» 

«Հիմա, երբ ավագանու ընտրությունները բավական մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև համագործակցությունը բավական լավ է, ոչ մի խոչընդոտ չունենք, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միաժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ»,- անցած ուրբաթ իր հրաժարականի խոսքում ասել է Հրաչյա Սարգսյանը: 

ՏԻՄ-ի «վախճանը» 

Երևանի հեռացած քաղաքապետի հրաժեշտի խոսքի այս պարբերությունը լավագույնս ի ցույց է դնում այն հանգամանքը, որ Երևանում միայն ֆորմալ առումով է գործում տեղական ինքնակառավարում, քաղաքապետարանն իրականում վարչապետին ենթակա հիմնարկ է: 

Հրաչյա Սարգսյանը եկել է ոչ թե քաղաքին ու նրա ժողովրդին օգուտ տալու, այլ կառավարության ու քաղաքապետարանի հարաբերությունները «լավացնելու»:

Նա այդ գործը գլուխ է բերել ու հիմա պետք է հեռանա, որովհետև արդեն խանգարում է կառավարության նոր ֆավորիտի նախընտրական մարտավարությանը:

Վահրամ Բագրատյան