Թուրքիայում կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով Ուզբեկստանի ևս 3 քաղաքացի է մաhացել

Թուրքիայում կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով Ուզբեկստանի ևս 3 քաղաքացի է մաhացել

Թուրքիայում կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով Ուզբեկստանի ևս 3 քաղաքացի է մահացել, հայտնել է Ստամբուլում հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։

Բոլոր զոհերը տղամարդիկ են եղել։ Այսպիսով, ուզբեկների շրջանում թունավորման զոհերի ընդհանուր թիվը հասել է 17 մարդու, գրել են ԶԼՄ-ները։

Կեղծ ալկոհոլից թունավորված 5 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է։ 

Աշխատանքներ են տարվում մահացածների մարմինները հայրենիք տեղափոխելու փաստաթղթերի նախապատրաստման ուղղությամբ։

Թուրքիայում ձերբակալվել են Թուրքմենստանի՝ կեղծ ոգելից խմիչքներ արտադրելու և տարածելու համար կասկածվող երկու քաղաքացի։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում կեղծված ալկոհոլից թունավորվել է 88 մարդ, նրանցից 37-ը մահացել էին։ Տարեսկզբից ոստիկանությունն առգրավել է ավելի քան 32 տոննա կեղծ ալկոհոլ և զանգվածային թունավորումներից հետո կալանավորել 9 կասկածյալի։