Գերմանիան Ուկրաինա է ուղարկում 1000 միավոր հակատանկային միջոց

Գերմանիան Ուկրաինա է ուղարկում 1000 միավոր հակատանկային միջոց և 500 միավոր «Սթինգեր» տեսակի «երկիր-երկինք» հրթիռներ։ «Զենքը Ուկրաինա կուղարկվի որքան հնարավոր է արագ»,-ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը: