5 միֆ ամռան մասին

5 միֆ ամռան մասին

Բազմաթիվ թյուրըմբռնումներ կան ամառային շոգ եղանակի և մարդկանց ու շրջակա միջավայրի վրա դրա թողած հետևանքների մասին: Ներկայացնում ենք մարդկանց կողմից ընդունված այդպիսի 6 սխալ պատկերացում ամռան մասին: Տեղեկացված եղեք և վայելեք ձեռ ամառը:


1. Ամառն այն ժամանակահատվածն է, երբ Արեգակն ամենամոտն է գտնվում Երկրին:
Չնայած խելքին մոտ է հնչում այն ենթադրությունը, թե ամռանը Արեգակն ամենամոտն է Երկրին, սակայն կարևոր է իմանալ, որ խնդիրը ոչ թե Արեգակի հեռավորության հետ է կապված, այլ Երկրի առանցքի թեքության, որի պատճառով էլ առաջանում են եղանակային փոփոխություները:


 

2. Արևայրուքը առողջարար է:
Շատերն են դառնում այս թյուրըմբռնման զոհը: Իրականում արևայրուքը մաշկի վնասվածության նշան է: Ինչպես նշում է ԱՄՆ-ի Մաշկի քաղցկեղի հիմնադրամի ներկայացուցիչը, արևայրուքն իրենից ներկայացնում է արևից առաջացած վնասվածքներից մաշկի վերականգնման պրոցեսը հետագա վնասվածքներից խուսափելու համար: Արևայրուք ստացած մաշկը ավելի դյուրազգաց է դառնում արևից այրվածքներ ստանալու և մաշկի քաղցկեղ ձեռք բերելու նկատմամբ: Այնպես որ, արևի տակ դուրս գալուց առաջ մի մոռացեք օգտագործել արևային քսուքներ:


 

3. Առաստաղին ամրացված օդափոխիչները զովացնում են սենյակը:
Իհարկե հաճելի է, երբ դրսի տապից վերադառնալով տուն, զգում եք օդափոխիչից եկող քամին, սակայն սենյակն ավելի զով պահելու համար անջատեք սարքը, երբ դուրս եք գալիս և միացրեք միայն վերադառնալիս:
Իրականում օդափոխիչները չեն զովացնում սենյակը, այլ ուղղակի ապահովում են օդի շարժումը, որն ավելի արագ է չորացնում քրտինքը, քան սովորական հանգիստ օդը, այդ իսկ պատճառով ձեր մաշկը միանգամից զովանում է:
Իսկ էներգիան, որն օգտագործվում է, որպեսզի աշխատի օդափոխիչը, իրականում տաքություն է արձակում: Բացի այդ` առաստաղը, դրսի պատերը և պատուհանի ապակիները ավելի տաք են, քան սենյակի օդը, և երբ առաստաղի օդափոխիչը միացվում է, այն, պտտվող օդը տարածելով սենյակում, տաքությունը միախառնում է սենյակի օդի հետ և այն չի դարձնում ավելի զով, ինչպես որ շատերն են կարծում:


 

4. Խոնավ օդն ավելի խիտ է, քան չորը:
Ամռանը, երբ օրը խոնավ է լինում, մարդիկ շատ հաճախ նկարագրում են այն որպես «շոգ և տոթ»: Սակայն պետք է նշել, որ ինչքան էլ խոնավությունը ճնշող թվա, իրականում օդն ավելի թեթև է:
Ջրի մոլեկուլային ծանրությունն ավելի թեթև է, քան չոր օդինը, որը պարունակում է ազոտ և թթվածին: Խոնավ օդում որոշ չափի ազոտին փոխարինում է ջրածինը` դարձնելով այն ավելի թեթև:


 

5. Գազավորված ըմպելիքները հագեցնում են ծարավը:
Ամառվա տապին շատ մարդիկ կարծում են, որ օրինակ` «Կոկա-կոլան» հրաշալի միջոց է ծարավը հագեցնելու համար: Սակայն արհեստականորեն քաղցրեցված նման ըմպելիքներն իրականում նպաստում են օրգանիզմի կողմից գազերի կլանման և նյութափոխանակության վատացմանը, որն էլ իր հերթին նպաստում է ջրազրկությանը:
Այնպես որ, խորհուրդ է տրվում ամռան շոգին օգտագործել սովորական մաքուր ջուր, որի մեջ չկան արհեստական նյութեր և շաքար: