«Կարմիր խաչ»-ի մոտ բախվել են «BMW» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, ով դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է «Opel»-ին, վերջինն էլ անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնով, կոտրել 2 ծառ և մասամբ հայտնվել հանդիպակաց գոտում: