Jeep ապրանքանիշի առաջին էլեկտրամոբիլը 2023 թվականին կթողարկվի

Jeep ապրանքանիշի առաջին էլեկտրամոբիլը 2023 թվականին կթողարկվի

Իտալա-ամերիկյան Fiat Chrysler Automobiles ընկերությունը (Stellantis կորպոռացիայի մաս) ներկայացրել է ամբողջովին էլեկտրական Jeep Avenger ամենագնացը: Սա Jeep ապրանքանիշի շարքում առաջին էլեկտրական մեքենան է։

Էլեկտրամոբիլը կօգնի ապրանքանիշին կրկնապատկել իր տարեկան վաճառքը Եվրոպայում՝ հասցնելով 300 000 միավորի, կարծում է ընկերության ղեկավարությունը։ Որոշ եվրոպական շուկաներում գնման համար հասանելի կլինի ներքին այրման շարժիչով Avenger տարբերակը:

Նոր մոդելը վաճառքում կհայտնվի 2023 թվականի գարնանը։

Ամենագնացը կառուցված է Stellatic eCMP էլեկտրական պլատֆորմի երկրորդ սերնդի տարբերակի վրա, որը նաեւ ընկած է Peugeot e-208, Opel/Vauxhall Mokka-e եւ Citroen e-C4 էլեկտրական մեքենաների հիմքում:

Avenger-ը հագեցած է 10,25 դյույմանոց, Android Automotive-ի վրա հիմնված սենսորային էկրանով, ինչպես նաեւ 10,25 դյույմանոց եւ 7 դյույմանոց լրացուցիչ էկրաններով: