Ուրարտուն ընկերական խաղ կանցկացնի Գուլֆ Յունայթեդի հետ

ԱՄԷ-ում ընթացող հավաքի շրջանակում «Ուրարտուն» վերջին ստուգողական հանդիպումը կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր՝ փետրվարի 12-ին երևանյան թիմը կհանդիպի արաբական «Գուլֆ Յունայթեդի» հետ։
Խաղը կկայանա «Ալ Համրիյահ» մարզաբազայում և կմեկնարկի 11։00-ին։ Հանդիպումը կցուցադրվի «Ուրարտուի» յութուբյան ալիքով։