Կամավորական աշխատանքի հնարավորություն առողջապահության նախարարությունում

Կամավորական աշխատանքի հնարավորություն առողջապահության նախարարությունում ծրագրի հիմնական նպատակն է. առողջապահության նախարարության գերակա ուղղություններով բարեփոխումների ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավել բանիմաց, պատրաստակամ երիտասարդների:
Ծրագրին կարող են մասնակցել նախաձեռնող, մոտիվացված, շփվող, անգլերեն լեզվի իմացությամբ, բժշկագիտության, հանրային առողջապահության, հանրային կառավարման, տնտեսագիտության ոլորտներում բարձրագույն կրթություն ստացած կամ ուսումնառության ընթացքում գտնվող երիտասարդներ:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (կարելի է նաև անգլերենով) [email protected] էլ․հասցեին։
Դիմելու վերջնաժամկետը` օգոստոսի 15, ժամը 18:00։
Կամավորական աշխատանքի հիմնական ուղղություններն են`
Առողջության համապարփակ ապահովագրություն
Առողջապահական ծառայությունների որակի բարելավում
Առողջության առաջնային պահպանման բարեփոխումներ
Շարունակական մասնագիտական զարգացման վերապատրաստումների մոնիտորինգ:
Այլ պայմաններ. կամավորական աշխատանքի ընթացքում լավագույնս դրսևորված երիտասարդներին հնարավորություն կտրվի անվճար հիմունքներով մասնակցելու Institute for Healthcare Improvement (http://www.ihi.org/about/Pages/default.aspx) կազմակերպության կողմից իրականացվող Բուժօգնության որակի վերաբերյալ առցանց դասընթացներին:
Դասընթացի ավարտից հետո լավագույն մասնակցություն ցուցաբերած այն կամավորներին, ովքեր նաև ունեն վերոգրյալ ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ, հնարավորություն կտրվի մասնակցելու առողջապահության նախարարության տարբեր ստորաբաժանումներում գլխավոր համակարգողի (առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ ունենալու դեպքում` ավագ մասնագետի) թափուր հաստիքների մրցույթին: