Սոչիում առաջարկեցի խաղաղապահների մանդատը երկարացնել, չընդունվեց․ Փաշինյան

Մենք առաջարկել էինք, որ հենց Սոչիում տեղում որոշում ընդունվի՝ Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը երկարացվի անորոշ ժամանակով, 20 տարով կամ 5 տարով, բայց այդ առաջարկը չունդունվեց: Սակայն, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի իննի հայտարարությամբ, խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարաձգվելու է ինքնաբերաբար, այսինքն՝ այն կարող է ընդհատվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի՝ ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ։

«Այսինքն՝  նորությունն այն էր, որ այդ առարկության ինստիտուտը վերացվեր, և երկարաժամկետ կտրվածքով ունենալ խաղաղապահների ներկայությունը։ Իմ տպավորությամբ, այդ առաջարկը մտավ օրակարգ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։