«Ծռերի» ահաբեկչական հետագիծը. «արյունով մկրտվածները» 

«Ծռերի» ահաբեկչական հետագիծը. «արյունով մկրտվածները» 
«Ծռերի» ահաբեկչական հետագիծը. «արյունով մկրտվածները» 
«Ծռերի» ահաբեկչական հետագիծը. «արյունով մկրտվածները» 

 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց ներկայացուցիչները ներկում(պղծում) Ֆրանսիայի հրապարակում բարձրացված Արցախի Հանրապետության դրոշը:

«Մեկ պետություն, մեկ դրոշ. Արցախից եկած ՀՀ քաղաքացիները Օպերայում ներկել են Արցախը ՀՀ-ից բաժանող դրոշը», - այսպես է «Սասնա ծռեր» շարժումը վերնագրել տեսանյութը։
Թերևս, տեղին է հիշեցնել, որ դրոշը Ֆրանսիայի հրապարակում դրվել էր ապրիլի 5-ին, խորհրդարանական ընդդիմության համատեղ հանրահավաքից հետո։ Ակցիայի նպատակը՝  քաղաքական էր․ ընդդիմությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «ձեռքերը լվանում» է Արցախից կամ «հանձնում» է Արցախը ու դրոշի տեղադրման ակցիայով փորձում էր շեշտել համերաշխությունը, զորակցությունն Արցախին։
«Սասնա ծռերը» համարում է, որ ԼՂՀ անկախությունը ֆիկցիա է, Արցախը Հայաստանի մաս է ու դրոշի հետ կապված երեկվա ակցիան, որն իրականում պետական խորհրդանիշի պղծում է, նման անհեթեթ մոտիվացիա ունի։

Իրականում լեգիտիմ կասկած կարող է առաջանալ, որ Արցախի դրոշը պղծելու «պետական պատվերը» Ժիրայր Սեֆիլյանի խմբակը ստացել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Հայաստանում չէր գտնվի որևէ այլ խմբակ, որը համաձայներ կատարել այս քսմնելի արարքը։ Նման բան կարող էր անել միայն «ծռերի» այս խմբակը, որի ահաբեկչական հետագիծը բոլորին է հայտնի։ Սեֆիլյանն ու իր ընկերները իրենց քաղաքական մկրտությունը ստացել են «արյունով»։ Հենց դա է նրանց այցեքարտը ու նաև իշխանության հզոր կռվանը, որը ցանկացած պահի «ծռերից» շատերին կարող է ուղարկել ազատազրկման վայրեր, եթե նրանք չկատարեն իշխանության անենաստոր հանձնարարությունները։

Հնարավոր չէր ավելի ազգադավ քայլ կատարել ոտնձգելով Արցախի սուբեկտության, ինքնիշխանության դեմ։ Արցախի դրոշի պղծման ակտը հավասարազոր է Ալիևի քաղաքականությանը, որը կասկածի տակ է դնում Արցախի գոյությունն առհասարակ։ Սա ևս մեկ ապացույց է, որ դրոշը «ծռերը» պղծել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, որը, թերեւս, իր հերթական ժեստն է արել իր «կիրթ» ադրբեջանցի գործընկերոջը։
Արցախի դրոշի պղծման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քրեորեն պատժելի արարք է պետական խորհրդանիշ պղծելը։ Բայց այս հարցում «ծռերն» իմունիտետ ունեն. Փաշինյանի թեթև ձեռքով նրանք «մարսել» են ՊՊԾ գնդի ահաբեկչությունը, երեք ոստիկանների գնդակահարությունը, մի դրոշն ի՞նչ է, որ «չմարսեն», մանավանդ ունեն Փաշինյանի նման հովանավոր։
Ի դեպ, «ծռերը» Փաշինյանի անփոխարինելի են գործընկերն են, որովհետև վերջինս հենց նրանց միջոցով է իրականացում հակառուսական կամպանիան Հայաստանում։ Փոխադարձության սկզբունքով Փաշինյանը Սեֆիլյանի խմբակի անփոխարինելի դաշնակիցն է, որովհետև ահաբեկիչներն ազատ կարող էին շրջել ու նույնիսկ կուսակցական քողի տակ պատսպարվել միայն Նիկոլի Հայաստանում։

 

Վահրամ Բագրատյան