8 ամիս ամեն օր զգուշացնում էինք սրա մասին․ Մարուքյանը՝ սովամահության դեպքի մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում գրանցված սովամահության դեպքին։
«Մենք արդեն 8 ամիս ամեն օր զգուշացնում էինք սրա մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- գրել է Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում։
Նա գրառման մեջ նշել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ բարձր ներկայացուցչին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին և այլ պաշտոնյաների։