Ձուն գրեթե կրկնակի թանկացել է․ ո՞րն է պատճառը

Ձուն գրեթե կրկնակի թանկացել է․ ո՞րն է պատճառը

Դեռևս փետրվարին հավի ձվի շուկայում «Շիրակ» ընկերության կողմից դեմպինգ իրականացվեց, որի արդյունքում ձուն շուկայում սկսեց վաճառվել ինքնարժեքից ցածր, անգամ 25-30 դրամով։

Այսօր շուկայում ձուն կրկին թանկացել է և վաճառվում է 60-80 դրամով։

Նշենք, որ ՄՊՀ-ից հայտնել էին, որ այն ընկերությունները, որոնք շուկայում գերիշխող դիրք չունեն, ազատ են իրենց գնային քաղաքականության մեջ, իսկ քանի որ «Շիրակ» ընկերությանը շուկայում 5%-ից քիչ է բաժին ընկնում, հետևաբար, այս ընկերության նկատմամբ որևէ վարչական վարույթ չեն կարող հարուցել։ Իսկ «Շիրակ» ընկերությունից հայտնել էին, որ իրենք ցանկանում են հունիսից շուկայում գերիշխող դիրք զբաղեցնել, հետևաբար, նման ցածր գների առաջարկ չեն կարող ներկայացնել։ Հավանաբար, սա է պատճառը, որ ձվի շուկան կարգավորվում է և ձու արտադրող ընկերությունները այլևս վնասով չեն աշխատում։