Օգտվել եմ լռելու իմ իրավունքից. ինչո՞ւ է հարցաքննվել Բադասյանը

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։
Mediahub-ի հետ զրույցում Բադասյանը հաստատեց լուրը։ Նա տեղեկացրեց, որ հրավիրվել է հարցաքննության՝ իր ֆեյսբուքյան գրառման համար` չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։
«Իրավունք չունեմ, դա համարվում է քրեական վարույթի գաղտնիք, որի համար ստորագրություն եմ տվել»,- ասաց Բադասյանը, հավելելով, որ օգտվել է լռելու իր իրավունքից և հրաժարվել ցուցմունքից։
Լիաննա Թորոսյան