Բժիշկ Մյասնիկովն անվանել է սովորություններ, որոնք քայքայում են հոդերը

Բժիշկ Մյասնիկովն անվանել է սովորություններ, որոնք քայքայում են հոդերը

Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում թվարկեց հոդերը քայքայող սովորությունները։ 

Մյասնիկովը հայտարարել է, որ նստակյաց ապրելակերպը կարող է հանգեցնել հոդերի խնդիրների։ Միաժամանակ նա զգուշացրել է զերծ մնալ ավելորդ ֆիզիկական ակտիվությունից, մասնավորապես՝ վազքից։ Նրա խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունը պետք է չափավոր լինի.

Մասնագետը մեկ այլ սովորություն է անվանել, միապաղաղ աշխատանքը, որը բացասաբար է անդրադառնում հոդերի առողջության վրա։ «Եթե սեղանը սրբում եք մի ձեռքով, դուք անընդհատ սթրես եք դնում նույն հոդերի վրա, այնպես որ սեղանը սրբեք երկու ձեռքով: Այնտեղ, որտեղ դուք օգտագործում եք մի ձեռքը ինչ-որ բանի համար, օգտագործվում են սահմանափակ քանակությամբ հոդեր, բաշխեք բեռը որքան հնարավոր է շատ հոդերի վրա», - խորհուրդ է տվել Մյասնիկովը:

Բժիշկը հավելեց, որ ծխելը և վատ սնվելը նույնպես հանգեցնում են հոդերի քայքայման։