Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը․ իրավիճակը՝ սահմանին

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը․ իրավիճակը՝ սահմանին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։  ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել։ Ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ 

Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հետաքննում է փաստը։

Նշվում է, որ  2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի թիվ 1 դիտակետի տարածքում։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։

Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական բեռներով  շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ  երթուղով։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։