Հաղորդում է ներկայացրել պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,
Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի: Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է: Որպեսզի հարց չհնչի արդյոք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին: Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ <<ոստիկանների>> ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ:
Փաստաբան Արամ Վարդևանյան