4 վկա ընդունել է, որ Առուշանյանը չի ստիպել «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել. փաստաբան

4 վկա ընդունել է, որ Առուշանյանը չի ստիպել «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել. փաստաբան

Առուշ Առուշանյանի գործով այսօր 4 վկա է հարցաքննվել։ Վկաները ընդունել են, որ ո՛չ Առուշանյանը, ո՛չ Լուսինե Ավետյանն իրենց երբեք ընտրակաշառք չեն տվել, չեն ստիպել մասնակցել հանրահավաքին կամ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։

«Այս գործը պարզապես փլուզվում է»,-նշեց փաստաբանը և հույս հայտնեց, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։

Նշենք, որ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։

Լիանա Թորոսյան