Ինչպե՞ս ազատել մարմինը թույներից և փրկել նյարդային և իմունային համակարգերը. բժշկի խորհուրդ

Թունաբան Միխայիլ Կուտուշովն ասել է, որ ծխելը և ալկոհոլը թողնելն օգնում է օրգանիզմից դուրս հանել տոքսինները։
Օրգանիզմը մաքրելիս անհրաժեշտ է բավականաչափ ջուր խմել, ֆիզիկական վարժություններ կատարել (շաբաթական առնվազն 150 րոպե), նորմալացնել քունը և ուտել բջջանյութով հարստացված սնունդ։
Օրգանիզմում առկա տոքսինները կարող են հանգեցնել նյարդային և իմունային համակարգերի վնասմանը, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացմանը. գրում է բժիշկը Telegram-ի իր ալիքում։