ԱՄՆ-ն ութ Bell ռազմական ուղղաթիռ կտրամադրի Չեխիային

ԱՄՆ-ն ութ Bell ռազմական ուղղաթիռ կտրամադրի Չեխիային

ԱՄՆ-ն ութ Bell ռազմական ուղղաթիռ կտրամադրի Չեխիային, հայտնել են Պրահայում ԱՄՆ դեսպանատանը, փոխանցում է Reuters-ը։

Չեխերը ձգտում են արագացնել իրենց բանակի արդիականացումը՝ հրաժարվելով խորհրդային ժամանակաշրջանի տեխնիկայից, այդ թվում՝ ուղղաթիռներից, եւ ավելորդ տեխնիկան Ուկրաինաին են փոխանցել։

«Մեր հստակ եւ անսասան դիրքորոշումն Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր տալիս է իր պտուղները,- ասել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան։- Մենք ոչ միայն արժանացել ենք մեր դաշնակիցների հարգանքին Ուկրաինային օգնելու մեր ջանքերով, այլեւ ստացել ենք նրանց աջակցությունը մեր բանակի արդիականացման գործում»:

Ուղղաթիռները, ի լրումն ավելի վաղ պատրվիրված 12-ի, կտրամադրվեն անվճար՝ չհաշված տեղափոխման եւ արդիականացման ծախսերը, հայտնել է ԱՄՆ դեսպանատունը Twitter-ում։