Երևանի և Թբիլիսիի մետրոպոլիտենների տնօրենները քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցությունը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով գտնվել է Թբիլիսիում։
Այցի ընթացքում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն հանդիպել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Գիորգի Շարկովի, ինչպես նաև Մետրոպոլիտենի և ճոպանուղու շահագործման հարցերով տնօրենի Գրիգոլ Խուցուրաուլիի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ մի շարք ծրագրերի, ինչպես նաև առաջիկա համագործակցության հնարավորություններին։
Կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունն արդյունավետ կշարունակվի: