Հայտնի iPhone-ն էժանացել է 30 տոկոսով

Հայտնի iPhone 12 Pro-ն էժանացել է մինչև 70 հազար ռուբլի։ Հայտնում է Hi-Tech Mail.ru-ն։
Ինչպես պարզ է դառնում, 2020 թվականի աշնանը ներկայացված առաջատար iPhone 12 Pro-ն ռուսական շուկայում էժանացել է մինչև 70 հազար ռուբլի։ Սարքի արժեքը նվազել է մոտ 30 տոկոսով՝ վաճառքի սկզբում սարքը գնահատվել է 100 հազար ռուբլի։
«iPhone 13 շարքի մոդելների թողարկման, ինչպես նաև փոխարժեքի փոփոխության ֆոնին դրա գինը իջել ու բարձրացել է։ Եվ այժմ սարքը կրկին կարելի է գտնել էժան գնով»,- մեկնաբանել են հեղինակները:
Համաշխարհային շուկայում պահանջարկ վայելող սարքը դուրս է եկել 6,1 դյույմանոց OLED էկրանով՝ 2532×1070 պիքսել թույլատրությամբ, A14 Bionic պրոցեսորով, 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և առնվազն 128 գիգաբայթ ներքին հիշողությամբ։ iPhone 12 Pro-ի հետևի մասում տեղադրված է եռակի տեսախցիկ՝ 12 մեգապիքսել ոսպնյակներով, որոնցից յուրաքանչյուրը լիդարի և գիշերային ռեժիմի աջակցությամբ: Մոդելը համալրված է 2815 միլիամպ/ժամ հզորությամբ մարտկոցով՝ արագ լիցքավորմամբ։
Հուլիսի վերջին պարզվեց, որ Ռուսաստանում վաճառքի սկզբում հասանելի iPhone 13 mini-ն Ռուսաստանում ռեկորդային գնով էժանացել է։ 70 հազար ռուբլով առաջարկվող սարքը հնարավոր է դարձել գնել 10 հազարով ավելի էժան։