«Ես եմ ասում», «Իյա՜»․ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները վիճեցին

«Պարո՛ն Գրիգորյան, զբաղեցրե՛ք Ձեր տեղն ու այսուհետ․․․ պարո՛ն Գրիգորյան, լսո՞ւմ եք ինձ»,- ԱԺ-ում, դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, տեղից ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Գրիգորյանն անդրադարձել էր ՔՊ-ական Էմմա Պալյանի հայտարարությանը՝ նշելով, որ «այդ աղջնակի» խոսքին չէր ցանկանա անդրադառնալ։

«Բայց Սրբազանի անունն արտաբերելիս կոռեկտ պահեք Ձեզ»,- նշել էր Գրիգորյանը։

Ի պատասխան, Հակոբ Արշակյանը պահանջեց այսուհետ կոռեկտ լինել ԱԺ պատգամավորի նկատմամբ։

Արձագանքելով, Գրիգորյանը նշեց, որ այդպես կլինի, եթե հարգանքով խոսեն պատգամավորները։

Հակոբ Արշակյանն էլ, չզիջելով, նշեց․

«Ես չեմ ասում, որ ինձ հակառակվեք, ես պահանջում եմ, որ կոռեկտ խոսեք։ Ե՛ս եմ ասում»,- նշեց նա։

«Իյա՜»,- եղավ Մարտուն Գրիգորյանի արձագանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։