Սոթքն այս պահին հրետակոծվում է․ լարված է․ Հակոբ Ավետյան

Սոթքն այս պահին հրետակոծվում է․ լարված է․ Հակոբ Ավետյան

Սոթքն այս պահին հրետակոծվում է․ լարված է։ Այս տեղեկությունը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

Լարված իրավիճակով պայմանավորված Ավետյանն այլ տեղեկություն չփոխանցեց։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub.am-ը խոսել էր Ավետյանի հետ, որը փոխանցել էր, որ Սոթքում և՛ անասնագոմեր են վառվել, և՛ տներ են վառվել, տրաքել, մի քանի սնարյադ տների մեջ է ընկնել, ավիրված տներ շատ կան։ 

«Համայնքից շատերն առաջնագծում են, շատերը զանգերի չեն պատասխանում, չգիտենք, թե ում ճակատագիրն ինչ է այս պահին, շատերից լուր չունենք»,-ասել էր նա։ 

Լիաննա Թորոսյան