Ինչ է պատմում Վաչե Թովմասյանն իր ամուսնալուծության մասին

Դերասան Վաչե Թովմասյանը «Tete A Tete»-ի եթերում խոսել է իր ամուսնալուծության մասին:
«Շատերն են անցնում նման բանի միջով, երբ չեն հասկանում: Մեր մոտ ցավ էր էն առումով, որ հրաշք ընտանիք էր, իրար լավ հասկանում էինք ու կյանքը վայելում, բայց լինում են պահեր, երբ զգում ես՝ չի կարող լինել: Օրհնված եմ էն առումով, որ Գայուշը (դիզայներ Գայանե Մանուկյան) բարձր մակարդակի աղջիկ է ու մենք կարողացել ենք պահել ընկերական ջերմ հարաբերությունը՝ հանուն մեր երեխայի ու հանուն մեզ»,- ասել է Վաչեն: