Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր

Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։

Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր։