Ավտովթար․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «КамАЗ» բեռնատարը

Ավտովթար․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «КамАЗ» բեռնատարը

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են  շտապօգնության ավտոմեքենան և   «КамАЗ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան։ 
 
Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան ձայնային ազդանշանները միացրած՝ հիվանդ տեղափոխելիս է եղել։