Խորեն Գրիգորյանը շարունակում է կատարել իր պարտականությունները

Նախօրեին լուրեր տարածվեցին, թե Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը ազատվել է աշխատանքից:
Որպես պատճառ մամուլը նշում է կոռուպցիոն բացահայտումները, որի շրջանակներում էլ տեղի է ունեցել աշխատանքից ազատումը:
MediaHub-ի հետ զրույցում, սակայն, Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց՝ լուրը իրականությանը չի համապատասխանում։
«Խորեն Գրիգորյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, պաշտոնից ազատված չէ»,- փոխանցեց Կոստանյանը։
Լիաննա Թորոսյան