Արմեն Չարչյանի գործով այսօր դատական նիստ է հրավիրվել

Արմեն Չարչյանի գործով այսօր դատական նիստ է հրավիրվել

«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօր դատական նիստ է հրավիրվել։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ ժամը 15:00-ից կշարունակվի Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը «Հայաստան» խմբակցության դիմումի հիման վրա` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ։

Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։