Շերիֆ-Փյունիկ․ առաջին կեսից հետո հաշիվը դեռ չի բացվել

Շերիֆ-Փյունիկ․ առաջին կեսից հետո հաշիվը դեռ չի բացվել

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի «Զիմբրու» ստադիոնում ընթանում է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ» – «Փյունիկ» պատասխան հանդիպումը։

Առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել։ Հարկ է նշել, որ առաջին 45 րոպեներին մեր թիմն այնքան էլ ակտիվ չէր, և, առհասարակ, խաղի տեմպը ևս բարձր չէ։

Խաղակեսի վերջնամասում Հայաստանի չեմպիոնը փորձեց սպառնալ մրցակցի դարպասին, սակայն հաջողության չհասավ։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։