Մասնագետը նշել է թութքի սրման ամենատարածված պատճառները

Մասնագետը նշել է թութքի սրման ամենատարածված պատճառները

Թութքն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը կարող է ժամանակ առ ժամանակ սրվել՝ առաջացնելով բավական տհաճ զգացողություններ։ Բժշկի խոսքով՝ թութքի սրման ու հիվանդության ախտանշանների ի հայտ գալու պատճառներից մեկը կարող է լինել ավտոմեքենայում նստատեղերի տաքացուցիչների գործածությունը։

Ինչպես նշել է բժիշկը News.ru-ի հետ զրույցում, տաքացվող նստատեղերից բացի թութքի սրման կարող է հանգեցնել նաև շատ տաք լոգանք ընդունելը։ Ըստ փորձագետի՝ տևական ժամանակ տաք ջրում մնալը կամ նստատեղերը տաքացնելը կարող է միանշանակ որոշակի բացասական հետևանքներ ունենալ, որոնցից մեկը կարող է լինել թութքի սրումը։