Արցախում տեղի ունեցողին ցեղասպանության որակավորում տալու իրավասություն չունեմ. ԱՄՆ դեսպան

Արցախում տեղի ունեցողին ցեղասպանության որակավորում տալու իրավասություն չունեմ. ԱՄՆ դեսպան

Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև բանակցություններ լինեն․ խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել: Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը։

Նրա խոսքով՝ ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, իսկ իրենք փորձում են առաջ շարժվել, փորձում են ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ։

Հարցին, թե արդյոք այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նպատմամբ, հենց ցեղասպանություն չէ, դեսպանը պատասխանեց. 

«Այս պահին ես նման որակավորում տալու որևէ իրավասություն չունեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։