Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիա կմեկնի Netflix-ի նկարահանող խմբի հետ

Սասեքսի դուքսն ու դքսուհին հաջորդ ամիս Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա կմեկնեն՝ մի քանի բարեգործական միջոցառումների մասնակցելու։ Փորձագետի կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ Հարիին եւ Մեգանին կուղեկցի Netflix-ի նկարահանող խումբը։ Դա դուքսերին կօգնի պահպանել գործարքը սթիմինգային ծառայության հետ:
Այժմ լուրեր են պտտվում, որ զույգն ընկերության համար նկարահանում է «Սուսեքսի դուքսի եւ դքսուհու տունը» ռեալիթի շոուն։ Մեգանն ու Հարրին դրանում կպատմեն Մոնթեսիտոյում իրենց կյանքի մասին եւ, հնարավոր է, կադրում ցույց կտան երեխաներին՝ Արչիին եւ Լիլիբեթին: Դուքսերը ծրագրել էին շոուի համար նկարահանումներ ունենալ այս տարվա հունիսին Լոնդոն իրենց այցի ժամանակ, սակայն դա նրանց չի հաջողվել։ Բացի այդ, Մեգանն ու Հարրին չկարողացան ուշադրություն գրավել նախագծի հետագա առաջխաղացման համար եւ Լոնդոնից հեռացան նախքան պլատինե հոբելյանի պաշտոնական ավարտը:
«Շատ հավանական է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Սասեքսի դուքսն ու դքսուհին Netflix-ի նկարահանող խմբին իրենց հետ Գերմանիա եւ Անգլիա տանեն: Արքայական ընտանիքն այս այցի համար որեւէ սահմանափակում չի դնում, եւ նրանք կարող են հանգիստ նկարահանել իրենց կյանքը»,- Express-ին ասել է Նատալի Օլիվերին։
«Նրանց արգելված էր լուսաբանել իրենց այցը հունիսին՝ թագուհու պլատինե հոբելյանի ժամանակ: Այն ժամանակ նկարահանող խմբին պաշտոնական հավատարմագրում չտրվեց եւ զգուշացվեց, որ քայլեր կձեռնարկվեն, եթե նրանց նկատեն թագավորական իրադարձությունների մոտ»,- հավելել է փորձագետը:
Աղբյուրը՝ Graziamagzine