Այս փոքրիկն առաջին անգամ լսեց ականջի խխունջի պատվաստման շնորհիվ․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․
«Այս փոքրիկն այսօր առաջին անգամ լսեց առողջապահության նախարարության ծրագրի՝ Ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ։
4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա»։