Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը։

«Սա հրաման է, որը վերաբերում է Սահմանադրության 14-րդ փոփոխության համաձայն ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանմանը», - ասել է նախագահի օգնականը նախքան փաստաթուղթը ստորագրելը:

«Սա ծիծաղելի է: Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որը դա անում է ծննդյան իրավունքով»,- հայտարարել է ամերիկացի նոր առաջնորդը:

Ինչպես հայտնել է Reuters-ը, հրամանը ներառում է անօրինական ներգաղթյալների երեխաներին ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն տրամադրելու սահմանափակումներ։