Ի՞նչ տարբերություն կա Հակոբ Արշակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև՝ որպես քաղաքացիներ․ Արսենյան

Ի՞նչ տարբերություն կա Հակոբ Արշակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև՝ որպես քաղաքացիներ․ Արսենյան

Վահագն Խաչատուրյանը ՔՊ անդամ չէ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իրենք նախագահ ընտրեցին ՔՊ թիմի ներկայացուցիչ Վահագն Խաչատուրյանին։

Նա նշեց, որ ինքն էլ ՔՊ կուսակցության անդամ չէ, բայց թիմի ներկայացուցիչ է։

Ինչ վերաբերում է Խաչատուրյանին, ապա Արսենյանը նշեց, որ նա ապաքաղաքական թեկնածու է, ինչպես և պահանջվում է ՀՀ Սահմանադրությամբ։

«Այո՛, նա ունի բարձր հեղինակություն, իսկ ընդդիմախոսները կարող են ասել՝ չունի։ Հեղինակությունը շոշափելի արժեք չէ։ Ասենք բարձր հեղինակություն ուներ Վազգեն կաթողիկոսը, և այդ կարծիքը վիճարկող չկա։ Բայց եթե խոսքը վերաբերում է նախագահի թեկնածուին, ապա մենք դա ավանսով ենք ասում։ Հանրապետության նախագահի գործունեությանը գնահատական տրվում է այդ գործունեությունն իրականացնելու ընթացքում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է բացասաբար արձագանքել Խաչատուրյանի թեկնածությանը, Արսենյանը հակադարձեց՝ ասելով, որ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ հակառակ կարծիքն է հայտնել։

Սրան հետևած հարցին, թե արդյոք նույն կարգավիճակն ունեն ՀՀ առաջին նախագահն ու Արշակյանը, Արսենյանը պատասխանեց․ «Ի՞նչ տարբերություն կա Հակոբ Արշակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև՝ որպես քաղաքացիներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։