Հայտնի է երբ կլինի «Դյունա» ֆիլմի երկրորդ մասը

Հայտնի է երբ կլինի «Դյունա» ֆիլմի երկրորդ մասը

Ռեժիսոր Դենի Վիլնեւը պաշտոնապես սկսել է «Դյունա»-ի շարունակության նկարահանումները։ Համացանցում հրապարակել է «Դյունա։ Մաս 2» ֆիլմի նկարահանումների հրապարակից ավանդական լուսանկար՝ ամենակարեւոր գործիքով՝ շրխկանով։

Ֆիլմում նկարահանվելու են Տիմոտի Շալամեն, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Զենդայան, Ջոշ Բրոլինը եւ Խավիեր Բարդեմը։

Շարունակության պրեմիերան նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 20-ին։