Վիրավոր երկու զինծառայողներին Երևան են տեղափոխել

Վիրավոր երկու զինծառայողներին Երևան են տեղափոխել

MediaHub-ի տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով Սոթքի դիրքերում վիրավորում ստացած չորս զինծառայողներից երկուսին Երևան են տեղափոխել Վարդենիսի հոսպիտալից։ 

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

ՊՆ-ն փոխանցում է՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում  հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լիաննա Թորոսյան