Վահե Սուքիասյանը Մոսկվայի շախմատի մրցաշարում լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման

Վահե Սուքիասյանը Մոսկվայի շախմատի մրցաշարում լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Հայտնում են շախմատի ֆեդերացիայից։ 
 

 Վահեն, բոլոր խաղերում խաղալով իրենից բավականին բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և 52,4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։
 

 Շնորհավորում Վահեին՝ մաղթելով նոր հաջողություններ: