ՄԱԿ-ի՝ պերսոնա նոն գրատա հայտարարված 12 ռուս դիվանագետները լքել են ԱՄՆ-ը

ՄԱԿ-ում ռուս դիվանագետները, ովքեր ԱՄՆ-ի կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա, կիրակի վերադարձել են Մոսկվա. այդ մասին TASS-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունից։
Ամերիկյան իշխանությունները փետրվարի 28-ին պահանջել էին ՌԴ մշտական ներկայացուցչության 12 աշխատակիցներից լքել երկիրը մինչև մարտի 7-ը։
Ռուսական կողմն ԱՄՆ-ի գործողությունները գնահատել է որպես ոչ բարեկամական քայլ։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ամերիկյան իշխանությունների քայլերը երկկողմ հարաբերությունների կանխամտածված և ցինիկ էսկալացիա են։ Մոսկվայում հայտարարել են, որ կպատասխանեն ռուս դիվանագետների արտաքսմանը։