Բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և մխրճվել մեքենաների մեջ․ 48 մարդ զոհվել է (տեսանյութ)

48 մարդ է զոհվել Քենիայի Լոնդիանի քաղաքում բեռնատարի վթարի հետևանքով․ այս մասին հայտնում է The Star-ի տեղական հրատարակությունը՝ հղում անելով իրավապահներին։
«Մենք ունենք մոտ 48 դի։ Զոհերի թիվը կարող է աճել»,- ասել է շրջանային ոստիկանապետ Թոմ Օդերը։
Վթարի պատճառն այն է եղել, որ բեռնատարը կորցրել է կառավարումը։ Դրանից հետո բեռնատարը մխրճվել է մի քանի մեքենաների մեջ։
Դեպքի վայրում են եղել շտապօգնության ծառայությունները։
Տեսանյութն՝ այստեղ