Ավտոմեքենան ընկել է առվակի մեջ․ մանրամասներ

Ավտոմեքենան ընկել է առվակի մեջ․ մանրամասներ

Նոյեմբերի 30-ին, ժամը 09։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում ավտոմեքենան ընկել է առվակի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 2 մ խորությամբ առվակից դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․)։