Պետք է հնարավոր բոլոր միջոցներով չեզոքացնել Հարավային Կովկասի առողջ մարմնի վրա քաղցկեղային գոյացությունը․ Ոսկանյան

Պետք է հնարավոր բոլոր միջոցներով չեզոքացնել Հարավային Կովկասի առողջ մարմնի վրա քաղցկեղային գոյացությունը․ Ոսկանյան

Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տելեգրամյան ալիքներից մեկը միայն վերջերս բացահայտեց, թե ինչպիսի մեծ խնդիրներ է ունեցել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը՝ դրա զբաղեցրած տարածքում անկախ իրենց կամքից ներառված տեղաբնիկ կովկասյան պարսիկների (թաթերի) ազատագրական շարժման հետ, տելեգրամի ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մինչդեռ այժմ թշնամին այնքան է լկտիացել, որ ծավալապաշտական նկրտումներ ունի Հայաստանի սրբազան հողի նկատմամբ։

Ակնհայտ է, որ եթե մենք նպատակ ունենք ապահովել մեր պետության և ազգի անվտանգությունը, ապա ոչ միայն պետք է հզորացնել Հայաստանը, այլ նաև հնարավոր բոլոր միջոցներով չեզոքացնել Հարավային Կովկասի առողջ մարմնի վրա քաղցկեղային գոյացություն հանդիսացող և իր շոշափուկներն այս ու անդին տարածել ձգտող արհեստածին այս կազմավորումը»,- գրել է նա։