Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Կաբաևայի, Պուտինի եղբոր, եղբորորդիների նկատմամբ

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Կաբաևայի, Պուտինի եղբոր, եղբորորդիների նկատմամբ

Ավստրալիան հուլիսի 1-ին պատժամիջոցներ է սահմանել 16 ռուսաստանցու, այդ թվում՝ մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եղբոր և եղբորորդիների նկատմամբ. այդ մասին հայտնում է Ավստրալիայի կառավարության կայքը:

Մասնավորապես, սահմանափակումներ են  դրվել Վլադիմիր Պուտինի զարմիկ Իգոր Պուտինի, եղբորորդիներ Միխայիլ և Ռոման Պուտինների, նախկին մարմնամարզուհի և Ռուսաստանի խոշորագույն մասնավոր մեդիա ընկերության խորհրդի նախագահ Ալինա Կաբաևայի և մի շարք այլ անձանց նկատմամբ: