Մեգասենսացիա ԱԱ-ում․ Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են, Գերմանիան լքում է մրցաշարը

Մեգասենսացիա ԱԱ-ում․ Ճապոնիան և Իսպանիան փլեյ-օֆֆում են, Գերմանիան լքում է մրցաշարը

ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում Ճապոնիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Իսպանիայի նկատմամբ։

Առաջին խաղակեսից հետո իսպանացիները հաշվի մեջ առջևում էին Մորատայի գոլի շնորհիվ։ Սակայն երկրորդ խաղակեսում, արդեն ավանդույթի համաձայն, Ճապոնիայի հավաքականի մարզիչ Մորիյասուն կատարում է փոխարինումներ, որոնք փոխում են այս հանդիպման ելքը։

Նախ, ինչպես Գերմանիայի հետ խաղում, փոխարինման դուրս եկած Դոանը հավասարեցնում է հանդիպման հաշիվը, իսկ քիչ անց Տանական երկրորդ գնդակն է ուղարկում Սիմոնի դարպասը։

Այսպիսով, Ճապոնիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթում է Էնրիկեի թիմին և առաջին տեղով դուրս գալիս փլեյ-օֆֆ։

Ճապոնիա – Իսպանիա 2-1

Դոան, Տանակա – Մորատա

Բավականին դրամատիկ ստացվեց նաև զուգահեռաբար ընթացող Կոստա Ռիկա-Գերմանիա հանդիպումը։ Կոստառիկացիները հանդիպման ընթացքում հաշվի մեջ առջևում էին 2-1 հաշվով, բայց ևս մեկ մեգասենսացիա այս ԱԱ-ում չհաջողվեց գրանցել։ Գերմանացիները կարողացան այդ խաղում ևս երեք գնդակ խփել և հաղթել 4-2 հաշվով։

Կոստա Ռիկա – Գերմանիա 2-4

Տեխեդա, Վարգաս – Գնաբրի, Հավերց (դուբլ), Ֆուլկրուգ

Այսպիսով, Ճապոնիայի և Իսպանիայի հավաքականները դուրս եկան փլեյ-օֆֆ, գերմանացիները և կոստառիկացիները լքում են մրցաշարը։

Մրցաշարային աղյուսակը E խմբում երրորդ տուրից հետո․

1․ Ճապոնիա – 6 միավոր
2․ Իսպանիա – 4
3․ Գերմանիա – 4
4․ Կոստա Ռիկա – 3

Աղբյուրտ՝ Armsport