Ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ, այդ թվում նաև երեխաներ

Ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ, այդ թվում նաև երեխաներ

Հարվածը եղել անմիջապես շենքին, առաջին հարկին, նրանց բնակարանի խոհանոցին: Բոլորը՝ 4 անձ, ծանր վիրավորում են ստացել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
 

Երեխաների հայրն ու մայրը դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել:

«Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,- Sputnik Արմենիային հայտնել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը: