Թրամփի կողմնակիցները հանդիպել են Զելենսկու հակառակորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի մարդիկ Կիևում գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական հակառակորդների, մասնավորապես՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առանցքային դեմքերի հետ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նշվում է, որ հանդիպման գլխավոր թեման եղել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը։ Ըստ Հանրապետական կուսակցությունից հրապարակման աղբյուրի՝ բանակցությունների մասնակիցներն իրենց դիրքավորում են որպես մարդիկ, որոնց հետ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել, քան Զելենսկու հետ։
Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Ուկրաինայի նախագահական ընտրությունները չեղարկվել են ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով։